Tuesday, November 26, 2019

Ուսումնական ռեսուրս կենսաբանությունից





Ռեսուրսի անվանումը՝ բջջի բաղադրիչների  ֆունկցիաները
Առարկա՝ կենսաբանություն
Դասարան՝ VII

Տրված ռեսուրսը օգտագործում եմ 7-րդ դասարամուն կենսաբանության դասին բջիջ թեման սովորելիս: Նրա օգնությամբ դասապրոցեսը դառնում է ավելի հետաքրքիր: Ուսումնական  ռեսուրսի օգտագործումը դասի ժամանակ մեծացնում է աշակերտների հետաքրքրությունե տվյալ առարկայի նկատմամբ, բարձրացնում է աշակերտների մոտիվացիան և ակտիվությունը:
Այս ռեսուրսի օգտագործումը օգնում է Ազգային Ուսումնական Պլանով նախատեսած արդյունքներին հասնելուն:Աշակերտը կկարողանա ճանաչել բջջի բաղադրիչները և նրանց կատարած ֆունկցիաները:Աշակերտը կդատի բջջի , որպես օրգանիզմի կառուցվածքային, գործառույթային և զարգացման տարրական միավոր լինելու մասին: Աշակերտը կտարբերակի բաղադրիչների կառուցվածքային առանձնահատկությունները:
Ռեսուրսի առավելությունը կայանում է նրանում, որ ակտիվության ժամանակ աշակերտները գտնվում են ակտիվ շարժման մեջ:Ռեսուրսի ստեղծմանը ակտիվ մասնակցել են աշակերտները, նրանք բջջի բաղադրիչները առանձին առանձին նկարել էին, հետո կպցրել պաստառի վրա:

Ռեսուրսի օգտագործման  հրահանգը
Ուսուցիչը աշակերտներին կբացատրի բջջի կառուցվածքը և նրա ֆունկցիաները, որից  հետո աշակերտները  պետք է օգտագործեն ռեսուրսը համապատասխան հրահանգի: Մանիպուլատիվը կազմված է պաստառից, որի վրա նկարած է կենդանական և բուսական բջիջները: Առանձին ծրարների մեջ տղադրած են բջջի բաղադրիչների անվանումները գրած թերթիկներ, իսկ մյուսի մեջ տեղակայված   են բջջի բաղադրիչների գործառույթները գրած թերթիկներ: Աշակերտները սկզբից պետք է անվանումների  ծրարից հանեն թերթիկը և փակցնեն համապատասխան բաղադրիչին, բոլորը փակցնելուց հետո պետք է բջջի բաղադրիչների գործառույթների ծրարից քաշեն թերթիկները և փակցնեն համապատասխան բաղադրիչին: