Ռեսուրսի անվանումը՝ բջջի բաղադրիչների ֆունկցիաները
Առարկա՝ կենսաբանություն
Դասարան՝ VII
Տրված ռեսուրսը օգտագործում
եմ 7-րդ դասարամուն կենսաբանության դասին բջիջ թեման սովորելիս: Նրա օգնությամբ դասապրոցեսը
դառնում է ավելի հետաքրքիր: Ուսումնական ռեսուրսի
օգտագործումը դասի ժամանակ մեծացնում է աշակերտների հետաքրքրությունե տվյալ առարկայի
նկատմամբ, բարձրացնում է աշակերտների մոտիվացիան և ակտիվությունը:
Այս ռեսուրսի օգտագործումը օգնում է Ազգային
Ուսումնական Պլանով նախատեսած արդյունքներին հասնելուն:Աշակերտը կկարողանա ճանաչել
բջջի բաղադրիչները և նրանց կատարած ֆունկցիաները:Աշակերտը կդատի բջջի , որպես օրգանիզմի
կառուցվածքային, գործառույթային և զարգացման տարրական միավոր լինելու մասին: Աշակերտը
կտարբերակի բաղադրիչների կառուցվածքային առանձնահատկությունները:
Ռեսուրսի առավելությունը կայանում է նրանում,
որ ակտիվության ժամանակ աշակերտները գտնվում են ակտիվ շարժման մեջ:Ռեսուրսի ստեղծմանը
ակտիվ մասնակցել են աշակերտները, նրանք բջջի բաղադրիչները առանձին առանձին նկարել էին,
հետո կպցրել պաստառի վրա:
Ռեսուրսի օգտագործման հրահանգը
Ուսուցիչը աշակերտներին կբացատրի
բջջի կառուցվածքը և նրա ֆունկցիաները, որից
հետո աշակերտները պետք է օգտագործեն
ռեսուրսը համապատասխան հրահանգի: Մանիպուլատիվը կազմված է պաստառից, որի վրա նկարած
է կենդանական և բուսական բջիջները: Առանձին ծրարների մեջ տղադրած են բջջի բաղադրիչների
անվանումները գրած թերթիկներ, իսկ մյուսի մեջ տեղակայված են բջջի բաղադրիչների գործառույթները գրած թերթիկներ:
Աշակերտները սկզբից պետք է անվանումների ծրարից
հանեն թերթիկը և փակցնեն համապատասխան բաղադրիչին, բոլորը փակցնելուց հետո պետք է բջջի
բաղադրիչների գործառույթների ծրարից քաշեն թերթիկները և փակցնեն համապատասխան բաղադրիչին: